Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ունենք մեկ ճանապարհ՝ ապրել, արարել Արցախում և հավատալ մեր հաջողությանը. Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ մեկնարկել է ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիրը

Նոյեմբեր 18,2022 17:32

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում այսօր մեկնարկել է մասնագիտական զարգացման երկօրյա ծրագիր՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար:

Մասնակիցները հնարավորություն կունենան լսելու հանրային կառավարման ոլորտում միջազգային և տեղական  լավագույն մասնագետներին, քննարկումներ ծավալելու արդյունավետ կառավարման խնդիրների շուրջ: Ծրագիրն իրականացվում է «Մատենա» միջազգային դպրոցի կողմից:

«
Մենք համադրում ենք համաշխարհային լավագույն փորձն ու տեղական առանձնահատկությունները։ Սա հնարավորություն է տալիս լինել չկտրված, բայց միաժամանակ, օգտագործելով արդեն հաջողությամբ կիրառված  եղանակները, ավելի արդյունավետ մեխանիզմներ գտնել  բարդ խնդիրների լուծման համար: Այս ծրագրի հիմքում ևս նույն մոտեցումն է» – նշել է «Մատենա»-ի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝  ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է մասնագիտական նման ծրագրի անցկացումը: «Ներքին կյանքի ու ռեսուրսների կառավարման բարձր արդյունավետությունը մեծապես բարձրացնում է ցանկացած պետության ու ժողովրդի ռազմավարական դիմադրողականության մակարդակը: Դրա միջոցով հնարավոր է դառնում նվազագույնի հասցնել արտաքին սպառնալիքների ազդեցությունը և առավելագույնի հասցնել միջավայրային հնարավորություններից օգտվելու հավանականությունը, –ասել է  Արայիկ Հարությունյանը:- Ուստի, այս տևական ճգնաժամային ու անորոշ պայմաններում մեր գլխավոր անելիքը պետք է լինի մեր կյանքի բոլոր ոլորտներում կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի միջոցով բարձրացնել պետության բոլոր համակարգերի կառավարման արդյունավետության մակարդակը»:

ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշել է, որ նման ծրագրերը շարունակվելու են, և հաշվի են առնվելու  նաև մասնակիցների առաջարկները, որպեսզի դրանք իսկապես  օգտակար ու արդյունավետ լինեն նրանց համար: «Կարծում եմ, սա  նաև փորձի ու գիտելիքների փոխանակման լավ հնարավորություն է», – նշել է նա:

Ռուբեն Վարդանյանը  հանդես է եկել ելույթով՝ «Համայն հայության ռեսուրսների կոնսոլիդացումը՝ որպես Արցախի զարգացման շարժիչ ուժ» թեմայով՝ ներկայացնելով Արցախի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու  գաղափարները:

«Մենք պետք է  բաց խոսենք այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ ուղղությամբ պետք է շարժվենք։ Խնդիրների մասին խոսելը քննադատություն չէ, այլ դրանք ճիշտ ախտորոշելու և լուծումներ գտնելու ուղղությամբ առաջ շարժվելու ցանկություն։ Ֆինանսական, քաղաքական, կառավարման ոլորտներում առկա խնդիրները մեզ պարզապես թույլ չեն տալիս շարունակել նախկինի պես, դրանք մեզնից ուրիշ՝ ավելի արդյունավետ մոտեցումներ են պահանջում,-ասել է պետնախարարը:- Մենք դա պետք է կարողանանք անել, քանի որ ունենք մեկ ճանապարհ՝ մնալ, ապրել, արարել Արցախում և հավատալ մեր հաջողությանը»:

Ռուբեն Վարդանյանը պատասխանել է նաև  ծրագրի մասնակիցների հարցերին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930