Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հակակոռուպցիոն դատարանները ստալինյան «տրոյկաներն» են». Տիգրան Աթանեսյան

Նոյեմբեր 18,2022 17:13

«Մենք հիմա ունենք ավելի մեծ վտանգ՝ հակակոռուպցիոն դատարանները. սրանք ստալինյան «տրոյկաներն» են: Ես միշտ այն կարծիքին եմ, որ ցանկացած մարմին, որի անունը դնում են հակակոռուպցիոն եւ այդ մարմինն ունի իշխանություն, դրանք դառնում են ամենակոռումպացվածը»,- այսօր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ, խոսելով Հայաստանի դատական համակարգի մասին՝ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Իր գնահատմամբ, Հակակոռուպցիոն դատարանը իշխանության ձեռքին դառնալու է ռեպրեսիայի գործիք եւ դատական համակարգի վերաբերյալ պետական քաղաքականության որեւէ նպատակ չկա՝ բացառությամբ իշխանության տարրական քմահաճույքները կատարելու:

Փաստաբանը կարծում է, որ 2018-ի դրությամբ, երկար տարիների աշխատանքի արդյունքում ունեինք քիչ թե շատ գործող դատական համակարգ. «Այն անկախ չէր, բայց կային ինքնուրույն գործող դատավորներ, այն անկախ չէր, բայց դատախազության կցորդ չէր, փաստաբանության ինստիտուտը՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բանի պետք չէր, բայց Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում դեր ունեցավ, որը հիմա սպանվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930