Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա, այս մեկը դհոլ չի նվագում, բալետ է պարում». Ռոբերտ Հայրապետյանը՝ ՀՀ գլխավոր դատախազների մասին

Նոյեմբեր 18,2022 16:47

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը համամիտ է իր գործընկեր Ալեքսանդր Կոչումբաեւի հետ՝ 2018 թվականի հեղափոխությունը «անպատժելիության հեղափոխություն էր», քանի որ այդ ժամանակ հանրությանը հրամցեց մի թեզ, որ դու ազատորեն կարող ես անել այն, ինչը նախկինում չես արել՝ մտավախություն ունենալով, որ դրա համար կարող ես ձերբակալվել կամ կալանավորվել: Նա հիշեցրեց 2018 թվականի իրադարձություններից մի քանի դրվագ, երբ հրապարակվեցին ԱԺ պատգամավորների հեռախոսահամարները, շտապ բուժօգնության մեքենայի դիմացը ցուցարարները փակեցին՝ պատճառաբանելով, որ իշխանական պատգամավորներն են, իբրեւ այդ մեքենայի մեջ, արագաչափերը ներքնազգեստներով փակելը, մեքենաների կամայական կայանելը, մեկ տարեկան երեխայի զոհվելը՝ ավտովթարից եւ այլն. այս ամենը փաստաբանը համարում է այդ օրերեի ամենաթողության արդյունք:

 

Իր կարծիքը, Ռոբերտ Հայրապետյանը բարձրաձայնեց՝ Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ:

Անդրադառնալով 2018-22 թվականներին ՀՀ գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի գործունեությանը փաստաբանն ասաց, որ բացի 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի արդարացումից, այլ բան չի հիշում այդ պաշտոնյայի չորսամյա գործունեությունից:

«Հիմա, այս մեկը, դհոլ չի նվագում, բալետ է պարում. հույս ունեմ, որ ավելի մեղմ գործիքակազմ կլինի: Հաշվի առնելով բալետի ռոմանտիկ վիճակները, միգուցե քրեական  քաղաքականություն կփոխվի»,- ասաց նա՝ ահազանգելով, որ Հայաստանում գրեթե ամեն օր ինքնասպանության դեպքեր են լինում, հանցագործություններ, այդ թվում նաեւ դաժան սպանությունների ելքով, թիվը աճում է եւ ինչո՞վ է զբաղված ոստիկանության համապատասխան վարչությունը՝ հայտնի չէ:

«Ունենք ՍԴ, որը վերածվել է իշխանական դուքյանի: Ես չեմ կարծում, որ այլեւս կա ինչ-որ մեկը, որ ՍԴ-ի հետ հույսեր կապի. Վահե Գրիգորյան, Սեդա Սաֆարյան կամ ակնհայտ քաղաքական արիշ-վերիշների մեջ գտնվող անձինք, հիմա դարձել են բարձր դատարանի դատավոր: Կամ՝ ԲԴԽ-ն, որը պետք է զբաղվի դատավորների բարեվարքությամբ, հիմա ղեկավարում է մի մարդ, ով Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից է, մինչեւ պաշտոն ստանալը անընդհատ խոսում էր նախկիններին պատժելուց եւ ի վերջո, մարդ, ով հայտնի է իբրեւ Նիկոլ Փաշինյանի նկարով հրապուրվող պաշտոնյա: Կամ՝ իրավաբան-գիտնականի պաշտոնը ԲԴԽ-ում զբաղեցնում է մի աղջիկ, ով գիտության հետ աղերս որեւէ ձեւով, չի կարող ունենալ. Կարեն Անդրեասյանի հետ՝ ՄԻՊ-ից մինչեւ արդարադատության նախարար՝ հպարտորեն եկել է: Ես տեսել եմ այդ կնոջ ագրեսիվ վերաբերմունքը եւ մասնագիտական տկարությունը, երբ նախարարի խորհրդական եղած ժամանակ ԲԴԽ-ում ներկայացնում էր նախարարությունը. այդ մարդը ո՞նց կարող է օբյեկտիվորեն քննի որեւէ դատավորի վարք»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը՝ չանդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարքին, քանի որ, իր գնահատմամբ, նրա մոտ արդեն «ինչ-որ կլինիկաներ կան»:

Իրավիճակի ողջ ողբերգականությունը ցույց տալու համար նա պատկերավոր համեմատություն արեց՝ ասելով, որ քրեական գործերը այժմ Հայաստանում հարուցվում են ըստ այդ օրվա աստղագուշակի:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930