Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա հանրություն այս երկրում, կա 5-10 հազար մարդ, մնացած մասը չի հասկանում, օխլոսը, ցավոք, կազմում է ճնշող մեծամասնություն». Տիգրան Աթանեսյան

Նոյեմբեր 18,2022 16:25

«Չկա հանրություն այս երկրում, կա 5-10 հազար մարդ, որոնք մեր խոսքը հասկանում են կես բառից ու ամոթ էլ է անընդհատ կրկնել: Մնացած մասը չի հասկանում: Օխլոսը, ցավոք, կազմում է ճնշող մեծամասնություն, իսկ օխլոսը կառավարվում է բնազդներով, պարզագույն էմոցիաներով՝ զայրույթ, ուրիշի անկողնու մեջ մտնել, մեկի ձեռքից փող վերցնել: Այս պրիմիտիվ խմբի վրա խաղալով՝ այս իշխանությունը մնում է իշխանության: Իրենց կողմից սպանդի ենթարկված զինվորի ծնողները իրենց օրհնում են: Սա մեկ անձի հիվանդություն չէ, օխլոսի դեմքն է»,- այսօր «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կազմակերպված «Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նրա խոսքով՝ չկա ազգաբնակչություն, որն իրապես մտահոգված է մեր երկրի ճակատագրով, հասարակական կարծիք գոյություն չունի, որովհետեւ չկա հասարակություն. «Պետք է հասկանալ, թե ինչ կարելի է անել. օխլոսին կարելի է վախեցնել, կարելի է հրապուրել, կարելի է հրճվանքի մեջ գցել: Իսկական ընդդիմությունը երբ որ ի հայտ գա, պետք է խաղա այդ նույն մեթոդներով, այլ ճանապարհ չունեն»:

 

Շաքե Իսայան

ԲՀԿ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը, խոսելով ագրեսիայի աճի, անհանդուրժողականության մասին՝ ասաց. «Դա գալիս է վերջին 4 տարվա խոսույթից: Այլեւս չենք զարմանում, տեսնում ենք մամուլը ինչ է տարածում վերնագրերով, որեւէ մեկը չի կարողանում իր գործիքակազմի սահմաններում սահմանափակել դրանց տարածումը: Ագրեսիայի աճը գալիս է հանրային հարթակներից հնչող խոսքից, ընդ որում, այդ խոսքը ոչ միայն իշխանական է, այլ նաեւ ընդդիմադիր ճամբարից: Եթե նախկինում կաշկանդվածություն կար ու հանդես էին գալիս կեղծ օգտահաշիվներով, հիմա հանրային խոսքում ունենք արդեն այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ իրենց անուններով, ռեալ էջերով հանդես են գալիս բռնության կոչերով: Ես հիշում եմ ՄԻՊ զեկույցը 2019-ին, որտեղ հստակ նշված էր անհանդուրժողականության մասին: Սայլը տեղից չշարժվեց ու հիմա վիճակը ոչ միայն չի մեղմացել, այլեւ ավելի է խորացել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930