Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու բակի հնագույն հողածածկ հուշարձանը բարձրացրել են և տեղակայել նույն վայրում

Նոյեմբեր 18,2022 16:00

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները, նոյեմբերի 17-ին բարձրացրել են ընկած հուշարձանը, որը գտնվում է Գեղհովիտ գյուղի բնակչի բակում։

ՄԵՆՀԻՐ հանրապետական նշանակության հուշարձանը (պետ. ցուցիչ՝ 4.27.17), հաշվառված է Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, թվագրվում է մ․թ․ա․ 2-1 հզմ.։

(Մենհիր կամ Մենաքար – (բրետոն. menhir < men – քար, hir – երկար) նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթող՝ նվիրված նախնյաց հիշատակին. «Առավոտ»):

Մարզային ծառայության աշխատակիցները վերամբարձ կռունկի միջոցով բարձրացրել են հողածածկ հուշարձանը և տեղակայել նույն քաղաքացու բակում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930