Լրահոս
Օրվա լրահոսը

«Միացեք ստորագրահավաքին և փրկեք Վարուժան Ավետիսյանի կյանքը». ստորագրահավաք և նստացույց Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով

Նոյեմբեր 18,2022 15:46

«Միացեք ստորագրահավաքին և փրկեք Վարուժան Ավետիսյանի կյանքը», «Վարուժանը մեր իմունիտետն է», «Ազատություն Վարուժանին»,- Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) երիտասարդական թևի ներկայացուցիչներն այս վանկարկումներով ստորագրահավաք և նստացույց են իրականացնում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները թույլ չտվեցին, որ ԱԺԲ երիտասարդներն ու քաղաքացիներն իրենց նստացույցն անեն ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նստացույց իրականացնել շենքի դիմացի մայթին:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺԲ-ն հայտարարություն տարածեց, որում Վարուժան Ավետիսյանի հիվանդության հետ կապված մասնավորապես նշվում է. «Հայաստանի պայմաններում կատարված բոլոր հնարավոր տեսակի հետազոտությունները, ցավոք սրտի, հիվանդության հստակ հարուցիչը այդպես էլ հայտնաբերել չեն կարողացել, ինչի պատճառով Վարուժան Ավետիսյանի վերջնական ախտորոշումը և բուժումը Հայաստանի պայմաններում դարձել է անհնար»:

Նստացույցի մասնակիցները վստահեցրին՝ ինչքան շատ լինենք, այնքան շուտ կհասնենք մեր նպատակին: Նրանք նաև ստորագրահավաք են իրականացնում Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով:

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ նստացույցի մասնակիցներից Հասմիկն ասաց. «Սկզբում ոստիկանները խոչընդոտեցին մեր նստացույցի իրականացմանը: Զգուշացրին, որ եթե մենք նստացույց անենք արդարադատության նախարարության տարածքում, մեզ բերման կենթարկեն: Իրենք առաջարկեցին, որ տեղափոխվենք, քանի որ նախարարությունում ինչ-որ միջոցառում է կազմակերպվել, դրա համար մեզ չեն թույլատրում, որ չխանգարենք իրենց անդորրը: Հրամանն այդպես էր տրված: Մենք չէինք հրաժարվի մեր գաղափարից, ուստի որոշակի ընդհանուր եզրեր փորձեցինք գտնել, որ իրենց նպատակին չհասնեն: Եթե այսօր սկսել ենք այստեղից, չի նշանակում, որ մնացած բոլոր օրերը այստեղից ենք շարունակելու: Մենք այնքան ենք մնալու, մինչև հասնենք մեր նպատակին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930