Էմոցիաներ կյանքում, ինչպես ֆուտբոլում
Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը աշխարհի ֆուտբոլասեր հանրության զարկերակն ավելի արագ է բաբախելու։ Ամենատարբեր տարիքի ու հետարքրքությունների տեր մարդիկ ողջ ընտանիքով կամ ընկերական ջերմ խմբերով հավաքվելու են մեկ հարկի տակ և իրենց ուշադրությունն ուղղելու են մեծ ու փոքր էկրաններին:
Հաշված օրեր են մնացել տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձությանը, որի Առաջին ալիքով հեռարձակման հովանավորն է Ինեկոբանկը։
«Ֆուտբոլն այն ֆենոմենալ երևույթներից է, որն ի զորու է մեկ նպատակի շուրջ և միևնույն էկրանի առջև համախմբելու ողջ ընտանիքին՝ պարգևելով ամենաիրական էմոցիաները։ Ինեկոբանկը, մշտապես արժևորելով ընտանիքի հետ անցկացրած թանկարժեք ժամանակը, չէր կարող անմասն մնալ ամենամիավորող և վառ ֆուտբոլային իրադարձությունից։ Դե իսկ մեր ամենաակտիվ ու ֆուտբոլասեր հաճախորդներին սպասվում են նոր էմոցիաներ և մեծ անակնկալներ»,-նշում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լեւոն Ռուբինյանը։
Կարդացեք նաև
Առաջիկա շաբաթների ընթացքում Ինեկոբանկն իր հաճախորդների համար ապահովելու է էմոցիաներ կյանքում այնպես, ինչպես ֆուտբոլում: Ինեկոբանկի Visa քարտապաններն, ովքեր ֆուտբոլային թեժ օրերին ակտիվորեն կիրականացնեն անկանխիկ գործարքներ, կմասնակցեն մեծ խաղարկությանը՝ ստանալով հնարավորություն շահելու ֆուտբոլային թեմատիկ նվերների հավաքածուներ և դիտելու ամենաէմոցիոնալ հանդիպումները՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը, Ինեկոբանկի թիմի, գործընկերների և հատուկ հրավիրված հյուրերի հետ միասին մեծ էկրանից Downtown-ում։
Ֆուտբոլային մեծ ալիքին միանալու և մանրամասներին ծանոթանալու համար հետևեք Ինեկոբանկի հաղորդակցության պաշտոնական ուղիներին։