Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Ալիեւը չի երաշխավորում ու պաշտպանում Բաքվում ապրող իր հայրենակիցների իրավունքները, Ստեփանակերտում ապրող հայերի իրավունքները ո՞նց է երաշխավորելու. Աշոտյան

Նոյեմբեր 18,2022 15:00

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է թեզին, թե «Ադրբեջանը պիտի երաշխավորի արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը».

«Նրանք բոլորիս հերթական անգամ դնում են հիմարի տեղ։

Հայտնի է, որ թե միջազգային բազմաթիվ ոչկառավարական կազմակերպությունների գնահատականներով, թե՛ ԱՄՆ Պետդեպի զեկույցներով, թե՛ ԵՄ փաստաթղթերով Ադրբեջանը համարվում է Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար, ամենահակաժողովրդավարական պետություններից մեկը։

Ադրբեջանի քաղաքացիների տարրական քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների խախտումների, խոշտանգումների, քաղաքական ձերբակալությունների եւ սպանությունների, բռնատիրական ռեժիմին բնորոշ այլ վայրագությունների տասնյակ, հարյուրավոր դեպքեր են արձանագրվում ամեն տարի:

Հիմա հարցերս.

1.Եթե Ալիեւը չի երաշխավորում ու պաշտպանում Բաքվում ապրող իր հայրենակիցների իրավունքները, Ստեփանակերտում ապրող հայերի իրավունքները ո՞նց է երաշխավորելու։

2.Եթե միջազգային հանրությունը շատ լավ գիտի Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին ու այն շտկելու գործուն քայլեր ու մեխանիզմներ չի գործադրում, ինչպե՞ս է պաշտպանելու արցախահայության իրավունքները։

Կցում եմ ասածս ապացուցող տասնյակ զեկույցներից եւ փաստաթղթերից ընդամենը մի քանիսի սքրինշոթերը։

 

Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երկարաժամկետ ապահովման միակ տարբերակը ինքնորոշման իրավունքի երաշխավորումն է, ճանաչումը եւ ապահովումը։

Մնացածը հիմարների համար նախատեսված նիկոլական տեղեկատվական լափ է»,- ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է Արմեն Աշոտյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930