Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել են։
Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Կարդացեք նաև
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն