Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդեւանյանը վայր կդնի՞ մանդատը

Նոյեմբեր 18,2022 13:56

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հերքում է խոսակցությունները, որ խմբակցության որոշ պատգամավորներ առաջիկայում պատրաստվում են վայր դնել մանդատները: Մանդատը վայր դնողների ցուցակում շրջանառվում է նաեւ Արամ Վարդեւանյանի անունը, որը ոչ միայն դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործերով էր ընդգրկված փաստաբանական խմբերում, այլ նաեւ ընդդիմության ցույցերի ժամանակ բերման ենթարկված անձանց եւ կալանավորված անձանց գործերով: Այս առիթով, Արամ Վարդեւանյանի հետ զրուցել, մեզ չհաջողվեց. նրա հեռախոսն անջատված է:

Սեյրան Օհանյան

«Մեր խմբակցությունում այդպիսի հարցեր չեն քննարկվել: Խմբակցությունում որոշումները նաեւ քննարկումների արդյունքում են ընդունվում. այդպիսի քննարկում չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը՝ իր համար պատիվ համարելով, որ ինքն է ղեկավարում «Հայաստան» խմբակցությունը եւ բարձր գնահատելով դաշինքի ներսում փոխհարաբերությունները, մթնոլորտը, ներխմբակցային ազատությունն ու բազմակարծությունը:

Դիտարկմանը, որ այն պատգամավորները, ովքեր ի սկզբանե դեմ են եղել, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, այժմ էլ շարունակում են հաշտ չմնալ այդ իրողության հետ, ուստի առաջիկայում մանդատներ վայր դնելու մի քանի դեպքերի ականատեսը կլինենք, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Խմբակցությունում բազմաթիվ հարցեր ենք քննարկում մեր գործունեության վերաբերյալ՝ եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործունեության վերաբերյալ, հատկապես, «Դիմադրության» շարժման շրջանակներում: Մշտապես գնահատում ենք մեր գործունեությունը՝ եւ դրական կողմերը, եւ անպայման նշում ենք սխալները, բացթողումները եւ որոշումների ընդունման ընթացակարգերը միասնական են լինում: Եթե նույնիսկ տարբեր հարցերի շուրջ բազմակարծություն կա, ապա քննարկումների արդյունքում ընդունված որոշումներն օրենք են բոլորի համար եւ բոլորը կատարում են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930