Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջինը բժշկուհին է հարվածել, հետո՝ պաշտպանյալս. տեղեկություններ «Մուրացան» ԲԿ-ի միջադեպից

Նոյեմբեր 18,2022 12:40

«Մուրացան» բժշկական կենտրոնում նոյեմբերի 16-ին բժշկուհուն հարվածելու միջադեպը երեխային ուշ սպասարկելու պատճառով է եղել: Մեր տեղեկություններով՝ երեխայի հայրը պնդել է, որ իր երեխային հրատապ պետք է հետազոտեն, իսկ բժշկուհին չի ցանկացել հերթը խախտել:

Զրուցեցինք նաեւ այս միջադեպով ձերբակալված 35 ամյա քաղաքացու պաշտպան Լիպարիտ Սահակյանի հետ: Նա ասաց, որ իր պաշտպանյալը դեպքի մանրամասները չի հիշում: Մեր հարցին՝ ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել իր պաշտպանյալը, փաստաբանը չհերքեց:

Նա եւս հաստատեց, որ իր պաշտպանյալը բժշկուհու հետ միջադեպ է ունեցել երեխային ուշ սպասարկելու պատճառով, իսկ թե ինչու է հարվածել բժշկուհուն, ասաց՝ առաջինը բժշկուհին է հարվածել իր պաշտպանյալին, դրանից հետո իր պաշտպանյալը՝ բժշկուհուն: Թե ինչու է բժշկուհին հարվածել քաղաքացուն՝ արդյոք թքելո՞ւ համար, փաստաբանը չպատասխանեց:

Դեպքից այլ տեղեկություններ փաստաբանը չներկայացրեց, ասաց՝ նախաքննության շահերից ելնելով չի կարող:

Հիշեցնենք, որ միջադեպին միջամտել է անվտանգության աշխատակիցը՝ հեռացնելով երեխայի հորը, ինչից նա վրդովվել է ու բժշկական կենտրոնից հեռանալուց երեք ժամ անց վերադարձել՝ հաշիվ մաքրելու: Տղամարդն իր հետ բերել է իր մտերիմներին, որոնք, նախնական տվյալներով, ձեռքերով ու ապակյա շշերով հարվածել են անվտանգության աշխատակցին, որը ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930