Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Մի անգամ հաղթել ենք, դարձյալ կհաղթենք…». ադրբեջանական քարոզչական հոդվածները ևս մեկ անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի ագրեսիվ նպատակները. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 18,2022 11:46

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինչպես և կանխատեսելի էր, Ռուբեն Վարդանյանի` Ալիևին տված պատասխանից հետո ադրբեջանական քարոզչադաշտը անցել է նոր հարձակման։ Այս քարոզչական հոդվածների ուսումնասիրության իմաստն այն է, որ դրանք ևս մեկ անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի ագրեսիվ նպատակները։

Հակառուսական երանգներով այս նյութում չգիտես ինչու որոշել են նաև պաշտպանել Փաշինյանին` պնդելով, թե իբրև ռուսները փորձել են մի քանի անգամ ազատվել Փաշինյանից, բայց չի հաջողվել, դրա համար Վարդանյանն է հայտնվել ասպարեզում։

Ակնհայտ է, որ հոդվածագիրը լավ չի հասկանում մեր քաղաքական դաշտը ու Փաշինյանի մոտեցումները ՌԴ-ի հանդեպ կամ չեն ուզում նկատել Փաշինյանի լոյալությունը ՌԴ-ին։

Ինչևէ, այստեղ ուշագրավ է, որ հոդվածի վերջում, անդրադառնալով Վարդանյանի պատասխանի այն հատվածին, որտեղ նա կոչ է անում չգնալ նոր պատերազմի, այլ բանակցել, հոդվածագիրը նշում է, որ «մի անգամ հաղթել ենք, մի հատ էլ կհաղթենք…»։

Այսինքն` ակնհայտ խոստովանում են իրենց ռազմատենչ պլանների մասին մեր «խաղաղատենչ» դրկիցները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930