Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շարունակ պահանջել եմ ձեւավորել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողով: Վերջապես հայտնեցին կառավարությունից, որ պատերազմից 2 տարի անց ստեղծվել է». Թագուհի Թովմասյան. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 18,2022 10:24

«2020-ի դաժան պատերազմից հետո ես ՀՀ կառավարությանը շարունակ նամակներ եմ հասցեագրել եւ պահանջել ձեւավորել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողով: Ինչու՝ որովհետեւ անհրաժեշտություն կար, որպեսզի կոնկրետ մի մարմին զբաղվի գերիների եւ անհետ կորածների հարցով, այլ ոչ թե մե՛րթ ՊՆ-ն, մե՛րթ ԱԳՆ-ն, մե՛րթ ԱԱԾ-ն…

Ի պատասխան՝ վերջապես հայտնեցին կառավարությունից, որ պատերազմից 2 տարի անց ստեղծվել է այդ հանձնաժողովը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Փաստենք, որ 44-օրյա պատերազմից ավելի քան երկու տարի անց նման հանձնաժողովի ստեղծումը անչափ ուշացած էր, հատկապես որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը, այս տարվա հունվար ամսից ադրբեջանական կողմն արգելել է Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930