Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկուսն էլ օգտագործվում էր՝ թե՛ «Լեռնային Ղարաբաղ», թե՛ «Արցախ», դա ընդունված է նաեւ նույն Արցախի Սահմանադրությամբ. Պարույր Հովհաննիսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 18,2022 10:14

Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար նշանակված Պարույր Հովհաննիսյանը չնայած նախկինների օրոք աշխատած պրոֆեսիոնալ դիվանագետ է եւ ԱԳՆ-ում է 1995 թվականից, սակայն իրեն պահում է Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամի պես։

Երբ ճեպազրույցն ավարտվեց, փորձեցինք Հովհաննիսյանին առանձին մի քանի հարց ուղղել

– Խնդիրը ո՞րն է՝ Ձեր ձեւակերպմամբ, միայն ֆիզիկական անվտանգության խնդիր է։

– Բոլորը՝ ամբողջ այդ սպեկտրը խնդիրների։ Մենք ունենք Ղարաբաղի հայերի հետ կապված մի ամբողջ խնդիրների բուկետ։

– Իսկ ինչո՞ւ եք օգտագործում «Ղարաբաղ» ձեւակերպումը, այլ ոչ թե «Արցախի Հանրապետություն», երբ որ մինչեւ 2020 թվականն «Արցախի Հանրապետություն» էր բոլորիս համար։

– Դե, երկուսն էլ օգտագործվում էր՝ թե՛ «Լեռնային Ղարաբաղ», թե՛ «Արցախ», դա ընդունված է նաեւ նույն Արցախի Սահմանադրությամբ։

– Շատերն ասում են, որ Արցախն ինքնորոշվել է դեռ վաղուց, իսկ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախի ժողովուրդն արդեն իր ճակատագիրը որոշել է, որ ինքն անկախ պետություն է։ Մենք հիմա ի՞նչ ինքնորոշման հարց ենք լուծում։

– Դա նաեւ ենթադրում է միջազգային ճանաչում։ Ինքնորոշման ճանաչումը միայն չի որոշվում մեկ, երկու կամ երեք քայլով։ Դա քայլերի մի ամբողջ շարան է, որի մեջ մտնում է նաեւ միջազգային հանրության կողմից այդ ինքնորոշման ճանաչումը։

– Երբ Խորհրդային Միությունից անկախացան Հայաստանը, Ադրբեջանն ու Արցախը, այդ ժամանակ Արցախն Ադրբեջանի կազմում չէր։ Ինձ հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը՝ Արցախը երբեւէ Ադրբեջանի կազմում եղե՞լ է։

– Դուք գիտեք, որ այդ հարցը գնում է դեռեւս առաջին աշխարհամարտից հետո, այսինքն՝ միշտ էլ եղել է իրավիճակ, քննարկվել է թե՛ Փարիզում՝ բանակցությունների ընթացքում, թե՛ Սովետական Միության ընթացքում։

– Դուք ասացիք՝ 1995 թվականից եք ԱԳՆ-ում, ու վստահ եմ՝ գիտեք, որ Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում ու չի լինելու։ Հիմա ինչո՞ւ է ինչ-որ բան փոխվել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության եւ դիրքորոշման մեջ։

– Ես նորից ասացի, որ մեր դիրքորոշումը նույնն է, ինչ որ կա։ Մենք երբեւիցե չենք արել մի հայտարարություն, որը կհակասեր հիմիկվանին։ Բայց խոսքը գնում է նաեւ… Ես նոր նշեցի՝ ինչ է անհրաժեշտ դրա համար. միջազգային կազմակերպությունների կողմից համապատասխան քայլերի իրականացումը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930