Ռուսական ՌԲԿ հեռուստաալիքը չի հրապարակել լրագրող Իլյա Դորոնովի հարցազրույցը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ` ադրբեջանցի օգտատերերի սպառնալիքների պատճառով: Այս մասին ասվում է Վարդանյանի ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքում:
«Իլյան հատուկ այդ հարցազրույցի համար ժամանել էր Հայաստան, զրույցը նկարահանվել էր, և դրա մասին հայտարարվել էր, բայց ՌԲԿ-ն հրաժարվում է այն հրապարակել:
Պատճառը լրագրողի հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներն են, որ նրա և նրա ընտանիքի անդամները ստացել են սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերից հարցազրույցի մասին հայտարարելուց հետո»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, նմանատիպ դեպք գրանցվել էր ամիսներ առաջ, երբ «ՌԻԱ Նովոստին» Ադրբեջանի ճնշման տակ հեռացրեց արդեն հրապարակված հարցազրույցը Արցախի այն ժամանակվա պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ