Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մաշկի մաքրման 3 կարևոր կանոնները

Նոյեմբեր 18,2022 09:30

Մաշկի մաքրումը դեմքի խնամքի կարևորագույն փուլերից մեկն է, որը պետք է իրականացնել ամեն օր՝ անկախ մաշկի տեսակից։ Ցանկալի է մաքրել մաշկն ինչպես առավոտյան (մաշկի գիշերային կենսագործունեության հետքերից), այնպես էլ երեկոյան՝ ազատվելով դիմահարդարումից, փոշուց և այլն։

Սակայն այդ գործընթացին պետք է մոտենալ խնամքով՝ հիշելով մաշկի մաքրման երեք կարևոր կանոնները․

Կանոն 1 – Մաքրումը չպետք է խաթարի մաշկի հիդրոլիպիդային հավասարակշռությունը

Տարածված սխալ է (հատկապես ճարպոտ մաշկ ունեցող կանանց շրջանում) մաշկը «մինչև ճռճռալը» լվանալը, օճառի կամ այնպիսի միջոցների օգտագործումը, որոնք չորացնում են մաշկը՝ խախտելով վերջինիս հիդրոլիպիդային հավասարակշռությունը։ Պետք է ընտրել մաքրող այնպիսի միջոց, որն, ընդհակառակը, կամրապնդի մաշկի ջրաճարպային շերտն ու կպահպանի մաշկի պաշտպանիչ գործառույթները։

Կանոն 2 – Տանն ավելի ճիշտ է օգտագործել համեմատաբար մանր հատիկներով սքրաբներ

Կանայք հաճախ փորձելով մանրամասն մաքրել մաշկը, ազատվել սև կետերից, պզուկներից ու այլ խնդիրներից՝ օգտագործում են մաշկը շերտազատող խոշոր հատիկներով միջոցներ, քիմիական պիլինգներ, որոնք նախատեսված են մասնագիտական գործածության համար։ Դրանք կարող են հակառակ ազդեցություն ունենալ՝ գրգռելով ու վնասելով մաշկը, բորբոքային գործընթացներ հարուցելով։ Ուստի տնային օգտագործման համար ճիշտ կլինի ընտրել ավելի մեղմ միջոցներ, որոնք խնամքով ու նրբորեն կհղկեն մաշկը։

Կանոն 3 – Ուշադիր լինել ջրի ջերմաստիճանին

Մաշկի մաքրման ժամանակ մենք հաճախ ենք ամենատարբեր սխալներ թույլ տալիս, որոնցից մեկն էլ ջրի ջերմաստիճանին չհետևելն է, որի կտրուկ փոփոխությունները կարող են սթրեսային լինել մաշկի համար։ Ցանկալի է լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով՝ մաշկի գրգռվածությունից ու կարմրությունից խուսափելու համար։

Խնդիրների դեպքում կարևոր է մասնագետին դիմելը

Որքան էլ ճիշտ միջոցներ ընտրենք մաշկի խնամքի համար, որոշ խնդիրների (բորբոքային գործընթացներ, ակնեի հետքեր, մաշկի անհարթ ռելիեֆ) դեմ պայքարելիս առաջնայինը կոսմետոլոգի խորհրդատվությունն է, քանի որ այդ խնդիրների հարթման համար կոսմետիկ տարբեր միջամտությունների, քիմիական պիլինգի անհրաժեշտություն կարող է լինել։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930