Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից վերջինը ռինգ մտավ 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Մրցակիցը էստոնացի Մաքսիմ Մակարովն էր:
Չնայած Մակարովի բարձր հասակին, մեր մարզիկն առանց լուրջ ջանքերի կարողանում էր ճեղքել նրա պաշտպանությունը, անցնել մերձամարտի եւ դիպուկ հարվածաշարեր անցկացնել, որոնցից մեկի ժամանակ ռինգի մրցավարը արձանագրեց էստոնացու նոկդաունը:
Արթուր Մրտչյանը ռինգում առավելությունը պահպանեց մինչեւ վերջ եւ մրցավարների միաձայն որոշմամբ ճանաչվեց հաղթող: Սա այսօր Հայաստանի հավաքականի երրորդ հաղթանակն էր աշխարհի առաջնությունում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ