ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչպես գիտեք, ես և Արմեն Աշոտյանը պիտի մասնակցեինք Լիսաբոնում ընթացող ԵԺԿ քաղաքական ասամբլեային: Երբ մեր եվրոպացի գործընկերները տեղեկացան, որ Փաշինյանի հրամանով Արմեն Աշոտյանի մասնակցության համար խոչընդոտներ են ստեղծվել՝ առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին մեր ասելիքներին ՀՀ և Արցախի անվտանգության, մեր երկրում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների և այլ թեմաների մասին:
Փորձելով լռեցնել մեզ՝ ավելի ուժեղ դարձրեց մեր ձայնը»:
Կարդացեք նաև