Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշեց վերադառնալ խորհրդարան, այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» խմբակցություններին եմ ուղարկել («ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոն ՀԿ-ի գործունեության շրջանակներում) պատգամավորի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման առթիվ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու մասին միջնորդություններ։
Նախկինում դա չէի արել հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խմբակցությունները որոշում ունեին բոյկոտել խորհրդարանական աշխատանքները։
Դեպքը վերաբերվում է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի կողմից լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ դրսևորած վարքագծին (միջնորդությունները կցվում են)։
Կարդացեք նաև
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նույն օրը տեղի ունեցած առերևույթ հանցագործությունների առթիվ մեր ներկայացրած հաղորդմամբ քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ բերված բողոքը մերժվել է Երևան քաղաքի դատախազի կողմից։ Այդ առնչությամբ բողոք ենք ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»։