Իսպանիայի Ալիկանտե նահանգի Լա Նուսիա քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 67 կգ քաշային կարգում հաղթանակը առանց մենամարտի շնորհվել է Հայաստանի հավաքականի անդամ Արես Հակոբյանին: Բանն այն է, որ մեկնարկային մենամարտում հայ բռնցքամարտիկի մրցակիցը` իտալացի Սամուել Գուգլիոտան, չի տեղավորվել սահմանված քաշում եւ զրկվել է առաջնությանը մասնակցելու իրավունքից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ