Այսօր նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ուկրաինահայ գործարարների հետ։
Հանդիպմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Արմեն Արզումանյանը, Ռաֆայել Գևորգյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը։
Հանդիպման սկզբում նախարարը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի տնտեսության ընթացիկ վիճակը, տնտեսության առաջնահերթությունները՝ հատկապես կարևորելով մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի ոլորտները։
👥 Տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող գործարարներ ներկայացրել են իրենց ոլորտներում առկա խնդիրները, հարցեր հղել նախարարին՝ կապված գործարար միջավայրի աշխատանքայի կարգավորումների հետ։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն