Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ երեխան ունի ավելորդ քաշ կամ գիրություն. անհրաժեշտ են ավելի արդյունավետ քաղաքականություններ»

Նոյեմբեր 17,2022 18:40

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալները նորից հաստատում են այս փաստն ու դրա դեմ պայքարի ավելի հասցեական քաղաքականություն մշակում:

Հենց այդ նպատակով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը նոյեմբերի 17-18-ը Երևանում կազմակերպել է աշխատաժողով: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները երկօրյա հանդիպման ընթացքում քննարկում են ապացույցների վրա հիմնված ամենաարդյունավետ քաղաքականությունները, որոնք իրապես հնարավոր է կիրառել իրենց երկրներում:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին մեր երկրում` Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է առողջ սնուցման համար նպաստավոր միջավայրի խթանումը, երեխաների շրջանում սննդի վերաբերյալ գովազդի կարգավորումը, ինչպես նաև շաքարի, աղի և հագեցած ճարպերի քանակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը միտված ռազմավարական առաջնահերթությունների մշակումը:

«ԱՀԿ-ի վերջին տվյալները փաստում են, որ դեռևս յուրաքանչյուր երրորդ երեխան ապրում է ավելորդ քաշով կամ գիրությամբ», – նշեց ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գծով ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար դոկտոր Կրեմլին Վիկրամասինգեն: «Մեզ հրատապ անհրաժեշտ են ավելի արդյունավետ քաղաքականություններ, որոնք կարող են օգնել հակադարձել մանկական գիրության ներկայիս միտումները՝ սննդակարգերը բարելավելու, ինչպես նաև շուկայում անառողջ սննդի և ըմպելիքների գովազդը սահմանափակելու միջոցով»:

Երեխաների համար ոչ առողջ սննդամթերքի վաճառքի սահմանափակումների ու սննդի փաթեթի առջևի մասում մակնշում անելու մասին ԱՀԿ-ի արած առաջարկները աշխատաժողովի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին հարմարեցնել իրենց ազգային համատեքստին ու կիրառել իրենց երկրներում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930