Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հովհաննիսյանը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկել է ընթացիկ, նաև հնարավոր նոր ծրագրերը

Նոյեմբեր 17,2022 18:36

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և ԶՖԳ միջև ձևավորված սերտ գործակցությունը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գործակալության հետ համագործակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ.» ճանապարհային քարտեզի դրույթների իրագործման ընթացքին (ստորագրվել է 2021թ. դեկտեմբերի 9-ին)։

Կողմերը մտքեր են փոխանակել ԶՖԳ կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ, ինչպես նաև հնարավոր նոր ծրագրերի իրականացման շուրջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930