Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից:
Քիչ առաջ առաջինը ռինգ մտավ գերծանր քաշային Ավետիք Հովակիմյանը, որի մրցակիցը Էստոնիան ներկայացնող Ռոման Կիին էր:
Մենամարտը շատ կարճ տեւեց: Առաջին ռաունդից երկու րոպե դեռ չանցած ռինգի մրցավարը դադարեցրեց պայքարը Ավետիք Հովակիմյանի ունեցած բացահայտ առավելության պատճառով: Մեր բռնցքամարտիկի հարվածները ոչ միայն դիպուկ էին, այլեւ այնքան ուժեղ, որ էստոնացին երկու անգամ նոկդաունի մեջ հայտնվեց: Այնպես որ, դիմակայությունը շարունակելն արդեն անիմաստ էր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ