Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի դեսպանը Բրյուսովի անվան համալսարանում համտեսեց ուսանողների պատրաստած ճաշատեսակներն ու քաղցրավենիքները

Նոյեմբեր 17,2022 19:44

Իտալական խոհանոցի շաբաթվա շրջանակներում ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն, Չիլենտոյի Բարձրագույն կրթական ինստիտուտի խոհարարական արվեստի գծով պրոֆեսոր Միքելե Ջաքուինդոն և նույն ինստիտուտի ուսանողուհի Սամանտա Ռադանոն նոյեմբերի 17-ին այցելել էին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան։ Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի և իտալերենի դասախոսների ուղեկցությամբ՝ հյուրերը համտեսեցին բուհի ուսանողների պատրաստած ճաշատեսակներն ու քաղցրավենիքները։

«Խոհանոցը երկրի մշակույթի անբաժան մասն է։ Մեր համալսարանի նպատակը ոչ միայն լեզուների ուսուցումն է, այլև՝ այլ մշակույթների հետ փոխհարաբերվելուն, ինչպես նաև՝ միջմշակութային հաղորդակցման զարգացմանը նպաստելը։  Միջոցառմամբ հետաքրքրված ուսանողներն իտալական խոհանոցի հայտնի ուտեստներից են պատրաստել, որոնք շատ սիրված են և մեծ ժողովրդականություն են վայելում շատերի մոտ», – ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների կապերի զարգացման համատեքստում նման միջոցառումների անցկացումը։

ՀՀ-֊ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն այս ուսումնական տարում արդեն երրորդ անգամ է այցելում Բրյուսովի անվան պետական համալսարան: Նրա խոսքով՝ Հայաստանում իտալական խոհանոցի հանդեպ հետաքրքրությունն աճել է։  Դեսպանն ասում է՝ խոհարարները նաև  կամուրջ են ստեղծում տարբեր երկրների խոհանոցային մշակույթների միջև՝ իրենց պատրաստած ուտեստների շնորհիվ:

Հատուկ միջոցառմանը մասնակցելու համար՝ դեսպանն ընտրել էր հայտնի իտալական խոհարարների, որոնցից մեկը ներկայացրեց իր իսկ հեղինակային ուտեստը:

Յոթ տարի մասնակցելով խոհարարական միջոցառումների և լինելով յոթ երկրներում’ միայն Հայաստանում է Միքելե Ջաքուինդոն տեսել իտակական խոհանոցին այսչափ նման ուտեստներ: Նա առանձնահատուկ ընդգծեց հայ և իտալացի ժողովուրդների նմանություններն ու գոհունակությամբ փաստեց, որ մեր երկրում իտալական խոհանոցի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Բրյուսովի անվան համալսարանը կարևոր դեր է խաղում իտալական մշակույթի տարածման գործում։

 

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930