Այսօր` նոյեմբերի 17-ին, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում կայացավ գյուղի բնակիչ, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Իրավագիտության ամբիոնի վարիչ, գրող Վլադիմիր Խորենի Հովսեփյանի «Հայրենականչ-վիրավոր Թաղավարդ» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը, անվանի լրագրող և հրապարակախոս, գրքի խմբագիր Միքայել Հաջիյանը, համագյուղացիներ, հյուրեր:
«Հայրենականչ-վիրավոր Թաղավարդ» գիրքը պատմում է Թաղավարդ գյուղի բազմադարյա պատմության, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան երեք պատերազմներում նահատակված հերոս թաղավարդցիների մասին։
Միջոցառմանը գեղարվեստական կատարումներով հանդես են եկել գյուղի դպրոցի սաները։
Կարդացեք նաև
Գիրքը տպագրվել է համագյուղացի գործարար Բորիս Բալայանի աջակցությամբ։