Նոյեմբերի 17-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Քննարկվել է«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողը ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի փոխնախարար Վահրամ Առաքելյանն էր: Ըստ նրա՝նախատեսվող լրացումները պայմանավորված են 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով մահացած, անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված քաղաքացիական անձանց միանվագ դրամական աջակցություն և ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքն օրենքով ամրագրելու անհրաժեշտությամբ։
Նիստին ներկա Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կարծիքով օրենքը պիտի տարածվի նաև Արցախյան առաջին պատերազմից տուժած քաղաքացիների վրա:
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը առաջարկեց հարցը լրացուցիչ քննարկել և այդ կապակցությամբ առանձին որոշում ընդունել, նամանավանդ որ ցանկերը ճշտելու անհրաժեշտություն կլինի:
Կարդացեք նաև
Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: Այն կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին