Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը յոյս յայտնեց, որ Ֆրանսայի կառավարութիւնը կը գործադրէ Ծերակոյտի պահանջները

Նոյեմբեր 17,2022 15:37

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ Լիբանանի մէջ Ֆրանսայի դեսպան Անն Կրիոյին յղեց նամակ մը` ողջունելով մէկ օր առաջ Ֆրանսայի խորհրդարանի վերին պալատին` Ծերակոյտին կողմէ որդեգրուած բանաձեւը, որ կը վերաբերէր հայ-ազրպէյճանական տագնապին:

Հայ դատի մարմինը ողջունեց որդեգրումը բանաձեւին, որ մանրամասն ու դիպուկ կերպով կ՛անդրադառնայ հայ-ազրպէյճանական տագնապին` աւելցնելով, որ նշանակալից էր նիստին իբրեւ պատուոյ հիւրեր ներկայութիւնը Ֆրանսայի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Յասմիկ Տոլմաճեանի եւ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանի:

Հայ դատի մարմինը յոյս յայտնեց, որ ֆրանսական կառավարութիւնը ականջ կու տայ ֆրանսացի ժողովուրդի ներկայացուցիչներուն յստակ ձայնին եւ ոչ միայն անոնց պահանջներուն ու առաջարկներուն համահունչ քաղաքականութիւն կը կիրարկէ, այլ նաեւ գործնական կերպով կը քաջալերէ միջազգային ընտանիքը հետեւելու իր օրինակին:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ նաեւ Ֆրանսայի Ծերակոյտին կողմէ բանաձեւի որդեգրումը ողջունող եւ անոր կէտերը փոխանցող հաղորդագրութիւն մը յղեց լիբանանեան լրատուամիջոցներուն:

aztagdaily.com
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930