Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաշխատ կերպով գեներացվելու են եկամուտները ՊԵԿ-ի կողմից. Բադասյան

Նոյեմբեր 17,2022 15:17

«Ինքնաշխատ կերպով գեներացվելու են եկամուտները ՊԵԿ-ի կողմից, առաջին փուլի սուբյեկտները մարդիկ են, որոնք հեշտությամբ կարող են  իրենք էլեկտրոնային ներկայացնել հայտարարագրերը, հետագա փուլերում, եթե մարդիկ կդժվարանան, մեր սպասարկման սրահներում օգնություն կցուցաբերեն: Իրենց շատ բան չի մնում անելու, ընդամենը վերիֆիկացնել այն, ինչն ինքնաշխատ համակարգով գեներացվել է»:

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանի բոլոր քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը:

Համակարգի ներդրումը Բադասյանը կարևորեց պետությանը տեղեկատվություն տալու հարկեր վճարելու մշակույթի ձևավորման առումով: Նրա խոսքով, համակարգի ներդրմամբ նաև քաղաքացիներին սոցիալական կրեդիտներ են տրամադրվելու, ինչը նշանակում է, որ քաղաքացիների մասին բավարար տեղեկություններ պետք է ունենան, որպեսզի հասցեական ու թիրախային օգնեն այն խմբերին, որոնց համար նախատեսված են արտոնություններ:

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարությունը որոշեց, որ 2023-ից սկսած Հայաստանում ներդրվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Այն կիրականացվի 3 փուլով եւ կավարտվի 2025-ին:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930