Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվեց այնպես, որ այս տարիների ընթացքում ես երկու երաժշտական իրականությունների հեղինակ դարձա․ Մանսուրյան. «Ա1+»

Նոյեմբեր 17,2022 15:00

«Ա1+». «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթը կուղղվի «4090 Բարեգործական» հիմնադրամին։

Հիմնադրամը ստեղծվել է Արցախյան 44–օրյա պատերազմից հետո և նպատակն է կրթության հնարավորություն տրամադրել 2016 և 2022 թվականների պատերազմի մասնակիցներին։

Համերգին հնչեց Տիգրան Մանսուրյանի կինոյի համար հեղինակած երաժշտությունը: Միջոցառմանը ներկա էր մաեստրոն, որի հետ զրուցեցինք։

«Աստվածահաճո գործ է սա, որովհետև մեր վաղվա օրվան է ուղղված, մեր երիտասարդների ապագային։ Թող իրականանա այդ երիտասարդների ընտրած ճանապարհի վերելքը, անկախ՝ ո՛ր մասնագիտության մեջ կլինեն»,– ասաց պարոն Մանսուրյանը։

Մի հարցազրույցի ժամանակ Մաեստրո նշել էր, որ կինոյի համար երաժշտությունը ավելի շատ ապրուստի միջոց էր ու կարևորում է կամերային ու սիմֆոնիկ կտավի իր գործերը․ մեր հիշեցմանը՝ Տիգրան Մանսուրյանը պատասխանեց․ «Ստացվեց այնպես, որ այս տարիների ընթացքում, ես երկու երաժշտական իրականությունների հեղինակ դարձա։ Մեկն այն, որ կինոյին տվեցի քսանհինգ տարի և մեկն էլ այն, որ գրեցի երաժշտություն, որ առավելաբար հնչում է արևմուտքում։ Ես այս կյանքն ապրեցի։ Առաջ ունեի վերաբերմունք դատողություններ անելու, արժևորելու վատն ու լավը։ Հիմա ապրված կյանք է, ու տարիքի հետ այլ ձևով ես սկսում մեկնաբանել։ Հիմա ասում եմ․ այսպես եղավ, Փառք Աստծո, թող շարունակվի կյանքս, ես էլ՝ աշխատեմ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930