Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Որ մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր նայում կառավարությունը. Փաշինյան

Նոյեմբեր 17,2022 14:22

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Երևանը պաշտոնապես  ներկայացնող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վթարային շենքերի խնդրի լուծման նոր ծրագիր առաջարկեց:

Նրա խոսքով, իրենք պարզ բանաձև են առաջարկում կառուցապատողներին, ովքեր  կներգրավվեն գործընթացում և առկա վթարային շենքերի տեղերում այլ շենքեր կկառուցեն` ընթացքում լուծելով վարձակալության, այնուհետև բնակարան տրամադրելու հարցերը:  Ավինյանը տեղեկացրեց, որ Աջափնյակ վարչական շրջանն ամենահարուստն է 4-րդ կարգի վթարային շենքերի առումով, իսկ առհասարակ Երևան քաղաքում 4-րդ կարգի վթարային 13 բազմաբնակարան շենք կա, 100-ից ավելի 3-րդ կարգի շենք:

«3-րդ կարգի վթարային շենքերի համար կանցնենք կոմպլեքս լուծմանը` թաղամասային տրամաբանությանը»,– ասաց Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց` պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք բնակարան ստանան նորակառույց շենքում։ Վարչապետի խոսքով` 4-րդ կարգի վթարային շենքերում մարդիկ են ապրում, ինչը մեծ սպառնալիք է բոլորի համար։

«Աստված չանի, մի դեպք լինի` բոլորը կասեն` ո՞ւր էր նայում կառավարությունը։ Մարդկանց իրավունքները պաշտպանելով` որոշակի հարկադրանքի մեխանիզմներ էլ պետք է ստեղծենք։ Այս հարցերը պետք է արագ լուծվեն. մարդկանց ապրելու իրավունքը լուծվե՞ց` շենքը ժամերի ընթացքում պիտի տեղում չլինի»,– ասաց նա։

Կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 և 17 հասցեների շենքերը 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու նախագծին։ Այդ շենքերը կքանդվեն, տեղում նորերը կառուցվեն։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930