Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին «Մուրացան» բժշկական կենտրոնում բժշկուհու վրա հարձակված տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այդ տղամարդը բժշկուհուն ապտակել է, թքել նրա ուղղությամբ: Բժշկուհին միայն խոսքով սաստել է նրան՝ հորդորելով դուրս գալ նշված տարածքից ու դրսեւորելով բարձր պրոֆեսիոնալիզմ՝ այդքանից հետո շարունակել է հետազոտել այդ տղամարդու երեխային, որը տեսագրություններից երեւում է, որ հանգիստ նստած աթոռի վրա հեռախոս է նայում: Երեխայի մոտ որեւէ լուրջ խնդիր չի արձանագրվել, նրան տուն են տարել:
Միջադեպին միջամտել է անվտանգության աշխատակիցը՝ հեռացնելով երեխայի հորը, ինչից նա վրդովվել է ու բժշկական կենտրոնից հեռանալուց երեք ժամ անց վերադարձել՝ հաշիվ մաքրելու:
Տղամարդն իր հետ բերել է իր մտերիմներին, որոնք, նախնական տվյալներով, ձեռքերով ու ապակյա շշերով հարվածել են անվտանգության աշխատակցին, որը ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ