Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչով են տարբերվում գործող իշխանությունները Աշոտյանի ներկայացրած ռեժիմից, եթե օգտագործում են նույն գործիքակազմը. Նինա Կարապետյանց

Նոյեմբեր 17,2022 12:38

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցի ֆեյսբուքյան գրառումը

Արմեն Աշոտյանին արգելել են լքել Հայաստանը, այն պայմաններում, որ ՍԵԿՏ-ը, փաստորեն, փակված չի, վերջինիս էլ /Հայաստանի սահմանը անցնելու պահին գոնե/ մեղադրանք առաջադրված չի եղել։

Հարց/հարցեր

– Ինչով են տարբերվում գործող իշխանությունները Աշոտյանի ներկայացրած հանցավոր ռեժիմից, եթե օգտագործում են նույն գործիքակազմը,

– Պաշտոնական արձագանք/բացատրություն պատրաստվո՞ւմ են ներկայացնել կատարվածի կապակցությամբ, թե հանցավոր ռեժիմի օրինակով խորապես թքած ունեն օրենքի/իրավունքի վրա,

– և վերջապես, իշխանությունների մեջ կա՞ գոնե մի շնչավոր, որ հասկանում ա, թե ինչ անդառնալի հետևանքներ են առաջացնում Հայաստանի համար նման անմեղսունակ գործողությունները, էն պայմաններում, որ Հայաստանին աջակցելու հիմքում ամբողջ ստավկան դրվում ա ժողովրդավարության վրա??!!!

ՀԳԱշոտյանն ասում է․ «Շվարած էի, քանի որ էս աստիճանի լկտիություն, այս աստիճանի բեսպրեդել, այս աստիճանի ցինիկություն չէի կարող պատկերացնել անգամ Նիկոլ Փաշինյանի նման պայմանական ասած մարդու կողմից»։

Աշոտյանին փոխանցեք, որ էս համակարգը և գործելաոճը ձեր իշխանությունը օգտագործել ա՝ անսահմանափակ, անկաշկանդ և մեծ հաճույքով։

Էս հենց էն «սրած մախաթն ա», որ մի օր ձեռքդ ա, մի օր դրա համար չնախատեսված վայրում ա։

Էնպես որ հանցավոր ռեժիմի «կարկառունները» բողոքողների ցուցակում ամենավերջինը միայն կարող են լինել, եթե առհասարակ բարոյական իրավունք ունեն հերթի մեջ տեղ զբաղեցնելու։

ՀՀԳ. Սա չի նշանակում, որ հնչեցրած հարցերի պատասխանից իշխանությունները կարող են խուսափել․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930