Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումներին:
Հիշեցնենք, որ Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, փողերի լվացում:
Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ շինծու ու ապօրինի նման հետապնդումների նպատակը ակնհայտ է. «Արմենը մեր կուսակցության առաջամարտիկներից է, ինտելեկտուալ կոճղերից, որի վրա կառուցված են ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին կապերը մեր կուսակցական շինարարության եւ վերջին շրջանում նրա նկատմամբ հետապնդումները ակնհայտ լկտի եւ սանձարձակ դրսեւորումներ են ստացել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ