Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական TV–ի եթերում «Խաղաղապահները» վերնագրով երգ է ներկայացվել՝ ծաղրի, հեգնանքի ու նաև ատելության երանգներով

Նոյեմբեր 17,2022 15:59

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական Ictinai TV–ի եթերում «Խաղաղապահները» վերնագրով երգ է ներկայացվել՝ ծաղրի, հեգնանքի ու նաև ատելության երանգներով, որտեղ հիմնական իմաստը խաղաղապահների դուրսբերման կոչերն են: Երգիչները ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով են երգում: Ներկայացնում եմ որոշ հատվածներ ադրբեջաներենից, քանի որ նման դրվագներով փոխանցվում են նաև հանրային տրամադրություններ:

«Երկու տարի է՝ Ղարաբաղում տուրիստներ են տեղակայվել… մեր տունը հյուր գալով միջանցքի վրա են կանգնել, որով մեր թշնամիների համար զենք են անցկացնում: Տներ են կառուցում, հանդիպումներ են ունենում անջատողականների հետ… Հիմա էլ Վարդանյանին են բերել»:

Վերջում հավելում է. «Տուրիստների վիզայի ժամկետը շուտով կլրանա… դրանից հետո բոլորը Ղարաբաղ գալու համար թող տոմս ստանան տուրիստական ընկերությունից: Փաշինյանն էլ փորձում էր ժամանակ ձգել, բայց ոչ մի բան չկարողացավ անել, քանի որ վերջին խոսքը այդ հողի վրա Ադրբեջանինն է…»:

Այս երգը յուրատեսակ ցուցիչ է, թե ինչպես են ցանկանում խաղաղապահների դուրսբերմանը հասնելով նաև հայաթափել Արցախը, թե իբրև բոլոր արդեն որպես «տուրիստ» գան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930