Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. գողություն է կատարել Լեհաստանի փոխհյուպատոսի մեքենայից ու գրություն թողել

Նոյեմբեր 17,2022 11:53

Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունից Ոստիկանության Մարաշի բաժանմունք ստացվել է գրություն, որ հոկտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը գողություն է կատարել Թադեւոս Ավդալբեգյան փողոցում կայանված՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության փոխհյուպատոսի վարած «Ֆորդ» ավտոմեքենայից եւ վերադարձնելու համար գրություն թողել:

Ըստ նույն աղբյուրի՝ ՔՀԽ ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է նոյեմբերի 3-ին մեկ այլ շորթում կատարելու համար ձերբակալված Ս. Հ. -ն: Նա կալանավորվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930