Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինքն է առաջարկել Մեհրիբան Ալիևային հրաժարվել բարի կամքի դեսպանի կոչումից. Արիֆ Յունուս

Նոյեմբեր 17,2022 11:45

Ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը գրառում է կատարել՝ բացահայտելով, որ Մերհիբան Ալիևան ոչ թե սեփական կամքով է հրաժարվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից, այլ դա որոշակիորեն կապված է տարիներ առաջ «ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած կոռուպցիոն սկանդալի հետ:

Յունուսի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«2009թ. Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն: Եվ շատ շուտով, բայց հատկապես առավել սերտ 2012թ-ից, նա սերտ կապեր հաստատեց Ադրբեջանի իշխող ընտանիքի և առաջին հերթին Մեհրիբան Ալիևայի հետ, բնականաբար, ոչ անշահախնդրորեն: Եվ 2016թ. Բոկովան առաջադրեց իր թեկնածությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Բայց այդ ընթացքում OCCRP-ն սկսեց փաստեր բացահայտել Ալիևների կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին գնելու մասին, ինչը շուտով ստացավ «լանդրոմարտ» կամ «ադրբեջանական լվացքատուն» անվանումը և հանգեցրեց խոշոր սկանդալի ԵԽԽՎ-ում:

Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ տարածվեցին Ալիևների կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Բոկովային գնելու փաստերի մասին: Հայտնի դարձավ, որ ամեն անգամ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչ-որ բան (համաժողովներ, ցուցահանդեսներ և այլ) էր կազմակերպում Մեհրիբան Ալիևայի փիարի համար, մի քանի օրից Բաքվից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ամուսին Կալին Միտրովի հաշվի վրա գումարներ էին նստում (100,000-ից մինչև 225,000 եվրո): Բայց վճռականը դարձավ այն տեղեկությունը, որ Բոկովան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար լինելու տարիներին աշխատել էր 780 հազար դոլար, ունի նաև երկու բնակարան Նյու Յորքում՝ 2.4 մլն դոլար արժողությամբ: Եվ այդ բնակարանները նա ձեռք է բերել գերազանցապես շնորհիվ Ալիևների: Մեծ սկանդալ բարձրացավ, Բոկովան հանեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր թեկնածությունը: 2017թ. նա դադարեց լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար:

Հետո եկավ Մեհրիբան Ալիևայի հերթը: Չէ՞ որ 2015թ-ից բազմաթիվ պահանջներ են դրվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության առջև՝ զրկել Ալիևային բարի կամքի դեսպանի պատվավոր կոչումից: Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ում սկանդալ չէին ուզում՝ վախենալով, որ այն հարված կհասցնի կազմակերպության՝ առանց այն էլ վարկաբեկված հեղինակությանը: Գործընթացը ձգձգվեց, հետո եկավ համավարակը: Բայց հիմա ՅՈՒՆԵՍԿՕ-ում այնուամենայնիվ, որոշել են վերադառնալ այդ հարցին: Բայց Մեհրիբան Ալիևային հեռացնելու հարցը լուծել լուռ և առանց սկանդալի: Եվ Մեհրիբան Ալիևային առաջարկել են, որն ինքն անձամբ հրաժարվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից, քանի որ հակառակ դեպքում շատ բան դուրս կսպրդի: Ահա թե ինչ է իրականում թաքնված Մեհրիբան Ալիևայի այդ նամակի հետևում»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930