2022 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ հայտարարությունն է արել ու մանիպուլացրել հասարակությանը:
Մասնավորապես՝ այդ օրը նա հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքների առաջին իսկ կետով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի յոթ շրջանների հանձնում Ադրբեջանին։ Նա այդպիսի հայտարարություն արեց՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին:
Իսկ ո՞րն է իրականությունը: 2007 թվականի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է ոչ թե յոթ շրջանները հանձնելուն, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։