Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ օրը Հայաստանն ուներ ընդամենը մեկ մասնակից:
Երեկոյան մրցահերթում 54 կգ քաշային կարգում Գոռ Ազիզյանն ուժերը չափեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Խուջանազար Նորտոժիեւի հետ եւ միավորներով պարտվեց մրցակցին: Ընդ որում, ռինգի մրցավարը մեկ անգամ մեր մարզիկին նոկդաուն գրանցեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ