Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ ընկերական հանդիպում անցկացրեց այդ երկրի ընտրանու հետ: Խաղն ընթացավ մոտավորապես հավասար պայքարում եւ ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Մեր թիմը խաղի հիմնական ժամանակի ավարտից հետու առջեւում էր, սակայն ավելացված ժամանակում տանտերերի հերթական գրոհներից մեկի ժամանակ կատարված հարվածից հետո գնդակը դիպավ մեր պաշտպանի ոտքին եւ անդրադարձով հայտնվեց դարպասում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ