Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանը չգիտե, թե ինչո՞վ են զբաղված ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները

Նոյեմբեր 16,2022 21:33

«Ես մանրամասն ինֆորմացիա չունեմ, չեմ կարող մեկնաբանել՝ ի՞նչ աշխատանքներ են կատարվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ոչ միայն այդ հատվածներում ամրաշինական աշխատանքներ են կատարում, այլ ճանապարհ են կառուցում Ջերմուկի հատվածում՝ Սյունիքին մոտենալու համար: Նա ենթադրեց, որ գուցե ինչ-որ բաներ արվում են՝ «որ այնտեղ են, իրենց սնունդ տանել-բերելու համար», ու դատապարտեց այդ քայլերը՝ հիշեցնելով իշխանության տեսակետը, որ ադրբեջանական ԶՈՒ-ը պետք է դուրս գան ՀՀ-ի բռնազավթած տարածքներից: Գնել Սանոսյանը վստահ է, որ ՀՀ իշխանությունը իր դիրքորոշումը հստակ ներկայացրել է ու դրանով է պայմանավորված այն, որ տարբեր գործընկերներ անընդհատ բարձրաձայնում են այդ մասին:

Մամուլում տեղեկություններ եղան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը հնարավոր է Վրաստանում կնքվի. Գնել Սանոսյանն ասաց, որ կնքման վայրի հետ կապված տեղեկություններ չունի: Նաեւ դժվարացավ համաձայնագրի կնքման ժամկետներ նշել, միայն ասաց, որ բավական աշխատանք կատարվել է եւ եթե բավարար կամք լինի, գոնե գլխավոր կետերի վերաբերյալ, հնարավոր է համաձայնությունների գալ, քանի որ դրանց վերաբերյալ հայկական կողմը իր տեսակետերը շատ հստակ միշտ արտահայտել է:

Հայկական անկլավների, սահմանազատման եւ սահմանագծման մասին Գնել Սանոսյանի տեսակետները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930