Լրահոս
Օրվա լրահոսը

Միասին պետք է շատ բարդ մարտահրավերներ հաղթահարենք. Ռուբեն Վարդանյան

Նոյեմբեր 16,2022 21:01

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության նիստը, որը վարել է պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Նիստի ընթացքում ներկայացվել և հավանություն է տրվել «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին և հարակից նախագծերին: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները:

Անդրադառնալով օրակարգային հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ համաձայն սահմանված ընթացակարգի, բյուջեի նախագիծն այս փուլում պետք է ներկայացվի Ազգային ժողով. «Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է վերանայենք բյուջետային մոտեցումները: Բայց բյուջետային գործընթացն սկսվել էր մինչև իմ պաշտոնավարումը, ուստի հաշվի առնելով ֆինանսական կայունության պահպանման կարևորությունը, այս փուլում պետք է ներկայացնել բյուջեի՝ արդեն իսկ ձևավորված նախագիծն ու առաջիկա ամիսներին աշխատել նոր, ծրագրային բյուջետավորման սկզբունքների հիման վրա կազմված բյուջե մշակելու ուղղությամբ»:

Խոսելով ֆինանսատնտեսական իրավիճակի մասին՝ պետական նախարարը նշել է, որ ստեղծված բարդ պայմաններն այլևս թույլ չեն տալիս աշխատել նախկին ռեժիմով։ Ճգնաժամային իրավիճակը պահանջում է  ճիշտ գնահատել առկա հնարավորություններն ու ռեսուրսները և առավելագույնս արդյունավետ օգտագործել դրանք՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները:

«Մենք լրջագույն խնդիրներ ունենք, այդ թվում՝ բյուջետային մեծ դեֆիցիտ, և այդ խնդիրները լուծելու համար դժվարին, երբեմն անգամ ոչ պոպուլյար որոշումներ պետք  է կայացվեն: Հակառակ դեպքում մենք չենք կարող հաղթահարել ճգնաժամը: Սա ասում եմ, որպեսզի մենք հստակ պատկերացնենք իրականությունը և հասկանանք, որ միասին պետք է շատ բարդ մարտահրավերներ հաղթահարենք», -ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Նիստի ավարտին պետական նախարարը պետական կառավարման մարմիններին և նրանց ենթակայությամբ գործող հիմնարկներին ու  կազմակերպություններին հանձնարարել է մինչև տարեվերջ զերծ մնալ լրացուցիչ գնման գործընթացներ կազմակերպելուց և ֆինանսական նոր պարտավորություններ ստանձնելուց:

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930