ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Զազրելի դեպք՝ որը իմ պատկերացմամբ, խուլիգանություն ու խմբակային հարձակում է մանկական հիվանդանոցի վրա․․․
․․․Հայաստանում՝ հերթական անգամ, բուժհաստատությունում բռնություն են կիրառել բժշկի և անվտանգության աշխատակցի նկատմամբ։
Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա`իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․
Կարդացեք նաև
Շնորհակալ եմ մեր բժշկուհուն, ով հավատարիմ մնալով իր կոչմանը, անգամ բռնությունից հետո՝լուռումունջ շարունակեց իր մասնագիտական առաքելությունը և բուժօգնություն ցուցաբերեց փոքրիկին,ում ծնողը համարձակվել էր անթույլատրելի ու պատժելի արարք․․․
Գտնում եմ, որ ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվի այս դեպքը։Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։
Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։
Հ․Գ․ Թուրք փաշան իր աղջկա կյանքը փրկած բժիշկ Ռուբեն Սևակին ազատություն է պարգևել, չնայած բժիշկ-բանաստեղծը մերժել է…»: