ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կոչ անելով նրան շարունակել բանակցային գործընթացը Երևանի հետ:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը սատարում է խաղաղ կարգավորման գործընթացը և կոչ է արել երկու կողմերին ծրագրել հետագա բանակցությունները` համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների:
Բլինքենը նաև կոչ է արել պահպանել կրակի դադարեցումը, զերծ մնալ սադրանքներից և միաժամանակ ուսումնասիրել Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները` հանուն խաղաղության համար պայմանների ստեղծման, ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ