2022-ի հոկտեմբերին Թուրքիայում ամենաշատը բնակարաններ են ձեռք բերել Ռուսաստանի, Իրանի ու Իրաքի քաղաքացիները: Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները վերոհիշյալ ժամանակահատվածում Թուրքիայում ձեռք են բերել 2023 բնակարան։ Նրանց հաջորդում են Իրանի քաղաքացիները՝ գնելով 498 բնակարան, ապա՝ Իրաքի քաղաքացիները (310 բնակարան), այնուհետև Ուկրաինայի քաղաքացիները (216 բնակարան)։ Այդուհանդերձ նշվում է, որ Թուրքիայում բնակարանների վաճառքը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 25.3 տոկոսով և կազմել 102 հազար 660։
Աղբյուր` Ermenihaber.am/Gazetevatan.com