ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի Միլլի մեջլիսը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի բանաձևի վերաբերյալ: Մեջլիսի հայտարարության մեջ ասված է.
«Թույլ չտալ Ֆրանսիային մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված նախաձեռնություններին և միջոցառումներին, քանի դեռ Ֆրանսիայի կառավարությունը չեզոքության երաշխիքներ չի տվել և այդ հարցերի շուրջ ֆրանսիացի պաշտոնյաների հետ որևէ քննարկում չանցկացնել;
– Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվների հայտնաբերման դեպքում սառեցնել դրանք;
Կարդացեք նաև
– Թույլ չտալ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունն ադրբեջանական պետության կողմից պատվիրված որևէ նախագծում;
– Վերանայել էներգետիկ ոլորտում ադրբեջանական կողմի հետ ֆրանսիական ընկերությունների համագործակցությունը;
– Վերանայել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունեցող քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները;
– Որպես Չմիավորման շարժման նախագահ ՝ միջազգային կազմակերպություններում բարձրացնել Ֆրանսիայի գաղութային քաղաքական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների հարցը;
– Ֆրանսիայի իսլամաֆոբիայի քաղաքականության հարցը մտցնել Իսլամական համագործակցության կազմակերպության օրակարգ;
– Ֆրանսիայի թյուրքատյաց քաղաքականության հարցը դարձնել օրակարգային թյուրքական պետությունների կազմակերպությունների շրջանակներում»:
Այս ամբողջ հիստերիայի պատճառն այն է, որ աշխարհը, տվյալ դեպքում՝ Ֆրանսիան համարում է արցախյան հարցը չլուծված և կոչ անում հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
«Խաղաղատենչ» Ադրբեջանի Մեջլիսը թող մի հայտարարություն էլ ընդունի Իլհամի Ալիևի՝ արդեն իրական և պետական մակարդակով քարոզվող ատելության խոսքի և հայատյացության վերաբերյալ: