Լրահոս
Օրվա լրահոսը

Խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է

Նոյեմբեր 16,2022 17:28

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Ապագա համայնքում գործող «Հայկ Մուրադյան» ՍՊԸ-ի քարի վերամշակման արտադրամասում։

Պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում  արտադրամասի տարածքում առկա խորքային հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի գործողությունը։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930