Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ. անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն. Մարտին Գալստյանը ներկայացրել է բյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը

Նոյեմբեր 16,2022 16:30

Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար եւս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: 2023 թ. համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում` պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը եւ արտահանման աճի համար կայուն հիմքերի ձեւավորումը: Ուստի, տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի Կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների, սահմանված ժամկետներում եւ ծրագրավորված համամասնություններով իրականացումից, ինչպես նաեւ ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման եւ արտահանման խթանման ուղղությամբ միջոցառումների ամբողջական կատարումից: Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում, ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը, ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Անդրադառնալով 2023 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծով նախանշվող նպատակադրումներին` բանախոսը նշել է, որ եկող տարի եւս հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը` նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը` միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ: Հաշվի առնելով ընթացիկ տարում դիտարկվող հատկապես ծառայությունների ոլորտում պահանջարկի էական առաջանցիկ աճը, ինչպես նաեւ 2022 թ. հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավման համեմատաբար համեստ ցուցանիշները` կարեւորվել է 2023 թ. հարկերի հավաքագրումը բարելավող լծակների ուժեղացման եւ հարկերի ներուժային մակարդակի ապահովմանն ուղղված հարկային բարեփոխումների իրականացումը, ինչն ամբողջական պահանջարկի զսպման միջոցով կնպաստի մակրոտնտեսական կայունության` միաժամանակ տնտեսական աճի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսներ ձեւավորելով:

Ամփոփելով իր խոսքը` ԿԲ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում կարեւորվում է կոորդինացված դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացումը, ուստի առաջանցիկ պահանջարկի կարգավորման եւ մակրոտնտեսական կայունության ապահովման համար 2023 թ. անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն: Բանախոսի արձանագրմամբ բյուջեի ծախսերի բարելավմանը, կապիտալ ծախսերի մասնաբաժնի մեծացմանը, ինչպես նաեւ հարկերի հավաքագրման բարելավմանն ուղղված բարեփոխումների եւ միջոցառումների ամբողջական իրականացումն անհրաժեշտ հիմքեր կձեւավորի ՀՆԱ-ներուժային մակարդակի բարձրացման եւ երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930