Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ և ԵՄ անդամ երկրների ԱլԳ հարցերով հատուկ բանագնացների հետ հանդիպմանը Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Նոյեմբեր 16,2022 14:25

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։

Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Պաշպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները։

Գրիգորյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին, խոսել տարվա ընթացքի մարտահրավերներից, առկա իրավիճակից, առաջնահերթություններից։

Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին, ապրիլ-մայիս ամիսների հանրահավաքներին։ Գրիգորյանը խոսել է նաև իրավահավասարության ապահովման, ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց իրավազորման ու ընտանիքում բռնության դեմ պայքարի խնդիրների մասին։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Պաշտպանի հաստատությանը կատարած աշխատանքի համար։

Հանդիպման ավարտին Պաշտպանի պատվիրակության անդամներին է փոխանցել Պաշտպանի հաստատության կողմից պատրաստված արտահերթ զեկույցները։

ՀՀ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930