«Ա1+». Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ԱՐԻ գրականության հիմնադրամի համատեղ կազմակերպած «Հիշողության մշակույթ. խորհրդային անցյալը և նրա արտացոլումը հայ գրականության մեջ» խորագրով հետազոտական նախագիծն ամփոփող համաժողովը։
Համաժողովին ներկայացվեց նաև մշակութային քննադատ Հրաչ Բայադյանի և մեդիայի ու հաղորդակցության մասնագետ Մարիամ Կարապետյանի կողմից նախագծի շրջանակում իրականացված «Գրական դիմադրությունը և մտավորական ազատությունը 60-70-ականներին» հետազոտական աշխատանքը։
«Գրական դիմադրությունը և մտավորական ազատությունը 60-70-ականներին» հետազոտության հեղինակ Հրաչ Բայադյանի խոսքով՝ սա մի փոքր հետազոտական քայլ էր, ընդամենը։ Կլինեն առիթներ նորից խոսելու, չեն լինի,հետազոտությունը գիրք կդառնա, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։
«Նման քննարկումների լսարանը Հայաստանում մեծ չի իրականում։ Հետխորհրդային շրջանում եղել են շրջաններ, երբ նման հանդիպումներն ավելի ինտեսիվ էին։ Ժամանակին նման հրավերները ինձ շատ էին, հիմա բացառիկ դեպքեր են։ Հիմա, միգուցե, նման պահանջարկ չկա։ Այնպես չի, որ երբ ինձ նման քննարկումների հրավիրում են, ես մերժում եմ։ Երբեմն ես երևի ավելի հոռետես եմ։ Մտածում եմ՝ միգուցե կյանքից կտրված եմ տարիքի բերումով, սակայն մարդիկ անընդհատ, կարծես թե, քաղաքականությունից են խոսում, բայց դա քաղաքականացվածություն չի, դա «իդիոտացում» է, ապուշացում է։ Էս երկրում, այո՛, քաղաքականությունը շատ պրիմիտիվ բան է դարձել»,–խոսքը եզրափակեց պարոն Բայադյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: